pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՍՈՒՄ ԷԻՆՔ ՉԷ՞, ՈՐ ՇՈՒՏՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆԵՄԱՏԵՔ» ժամանակակից կինոթանգարան Հիմնական և Ավագ դպրոցների դպրոցականների համար 
 
ԾՐԱԳԻՐ
 
-Կինոէքսպոզիցիայի ներկայացում կինոմասնագետի կողմից 
- Ճանաչողական կինոակնարկի դիտում 
- Կինոդիտում Կինոյի տան մեծ դահլիճում 
- Սելֆի ժամ… և այլն… 
 
Ծանոթացում հայկական կինոյի և կինոֆիլմերի պատմությանը (կինոէքսպոզիցիայի ներկայացում կինոմասնագետի կողմից) - մինչև 30 րոպե 
Հայկական կինոյի մասին կինոակնարկի դիտում - մինչև 10 րոպե 
Անիմացիոն կամ խաղարկային ֆիլմի դիտում Կինոյի տան մեծ դահլիճում - մինչև 1 ժամ 30 րոպե 
(Ֆիլմը ֆիլմացանկից ընտրում են դպրոցականները՝ ըստ տարիքային նշանակության)
 
Ընդհանուր առմամբ՝ մինչև 2,5 ժամ հրաշալի միջավայրում: 
 
ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ
 
6 ից մինչև 13 տարեկան դպրոցականների համար 
Մուտքը՝ 1000 դրամ 
 
14-17 տարեկան դպրոցականների համար 
Մուտքը՝ 1500 դրամ 
 
Ծնողների համար 
Մուտքը՝ 1500 դրամ 
 
1 ուսուցչի և 1 ուղեկցող ծնողի համար 
Մուտքը՝ ԱՆՎՃԱՐ
 
Նվազագույն խումբը՝ 30 աշակերտ 
(Տոմսի արժեքի մեջ ներառված է էքսպոզիցիայի ներկայացումը կինոմասնագետի կողմից, կինոակնարկի և կինոֆիլմի դիտումը):
 
«Ազգային Սինեմատեք» ժամանակակից կինոթանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին, Ժամը 10:00-ից 18:00-ն
 
Վերջին այցելությունը՝ ժամը 17:00-ին
 
ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ԱՄՐԱԳՐՈՒՄՈՎ
 
Օրերը ամրագրելու, տոմսերը ձեռք բերելու և այլ տեղեկությունների համար զանգահարել 
+374 10 54 21 99
+374 94 86 55 77
Փայլանուշ Գևորգյանին
21.11.2021