pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչությունը օրերս կայացած նիստում շնորհավորեց կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ՝ ծննդյան 55-ամյակի առթիվ, շնորհելով միության պատվոգիրը ծննդյան 55-ամյակի և հայկական կինոյում ունեցած վաստակի համար:
 
Պատվոգիրը շնորհեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
 
Այնուհետև Հարություն Խաչատրյանը վարչության անդամներին տեղեկացրեց բոլոր այն ձեռնարկումների մասին, որոնք կայացել են Ազգային Սինեմատեքի՝ Հայաստանի ազգային կինոթանգարան մշակութային-զբոսաշրջային հանգույցի իրականացման ուղղությամբ:
 
Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամները քննարկեցին նաև մի շարք հարցեր՝ կապված միության անդամների սոցիալական կարիքների, անդամավճարների հավաքագրման, կինեմատոգրաֆիստների միության ենթակառուցվածքների շահագործման և այլնի հետ:
25.03.2019