pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԱՅԱՑԱՎ «ՍՊԻՏԱԿ․ ՄԵՐ ՍԻՐՈ ՈՒ ՑԱՎԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Կինոյի տան փոքր կինոսրահում կայացավ ռեժիսոր Տիգրան Մաթոսյանի «Սպիտակ․ մեր սիրո ու ցավի էպիկենտրոնը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես նշել է ֆիլմի ռեժիսորը, այն ֆիլմ-հիշողություն է, որի հերոսը ռեժիսորի հայրն է՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, որը Սպիտակի երկրաշարժից հետո իրեն նվիրել է Սպիտակին, նրա ծնողազուրկ երեխաներին, այդ օրերին իր ստեղծած մանկական ֆոնդին։

Ֆիլմում օգտագործված են բացառիկ արխիվային կադրեր Ռոբերտ Մաթոսյանի 88-92 թթ․ անձնական արխիվի վավերագրություններից։

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել էր դեկտեմբերի 7-ին, Սպիտակում:

14.12.2018