ֆիլմերՔրմուհին
Քրմուհին (2007)
Հեթանոսությունից անցում քրիստոնեության, Հայաստան, IV եւ XXI դարեր։ Միհրի տաճարի քրմուհի-գուշակուհին, որպես մեհյանի Աստծու օծյալ կին՝ իրավունք չունենալով ապրել աշխարհիկ կյանքով, սիրահարվում է սովորական մահկանացուի եւ արժանանում Աստծու եւ ժողովրդի զայրույթին։ Սիրեցյալը զոհվում է, իսկ քրմուհին՝ հավիտյանս անիցյալ, հին կրոնից հալածված, նոր կրոնին խորթ ու օտար, դատապարտվում է անմահության մշտնջենական տառապանքի։
Մասնակիցներ՝
օպերատորներ
հակոբ մանդունյան
վահագն հակոբյան
փահլավունի նազարյան
ռուդոլֆ վաթինյան
նկարիչ
վարդան սեդրակյան
դիմահարդար
նելլի խաչատրյան