pt:page_news_item, lang:arm
ՆորություններՆԱԽԱՐԱՐ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրին միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
 
Հարություն Խաչատրյանը նախարարին ծանոթացրեց ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» ծրագրին, որն ամբողջովին ներառում է կրթամշակութային բաղադրիչ:
 
Կարևորելով պետական քաղաքականության մաս կազմող կրթամշակութային ծրագրերի իրականացումը՝ նախարարը մանրամասն տեղեկացավ միության կողմից իրագործվող «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար ծրագրի շրջանակում անցկացվող կրթական և մշակութային նախագծերին: Այնուհետև Վահրամ Դումանյանը շրջեց կինոթանգարանում, ծանոթացավ ծրագրերի ընդլայնման նպատակով ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:
 
Շրջայցի ընթացքում քննարկվեց նաև պետության հնարավոր մասնակցության հեռանկարներն այդ ծրագրին:
 
Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունն իր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցում է Հայաստանի կինոգործիչների միության հետ՝ աջակցելով կրթամշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը:
04.01.2022