Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ՍԵՐՈՒՆԴԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈԳՈՐԾԸ
Ահա այսպես՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ աշխատարանի ղեկավար ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարանի ղեկավար ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ, «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» կրթական նախագծի առաջին հոսքի ստեղծարար հրաշամանուկների ջանքերով ստեղծվում է նրանց առաջին կինոգործը:
Ահա այսպես՝ դիտում ենք անիմացիոն ֆիլմեր ու մուլտֆիլմեր, քննարկում ենք, կարծիքներ ու տեսակետներ հայտնում, հետո նկարում ենք, ստեղծում կերպարներ, ինքնանկարներ և կամաց-կամաց ուրվագծվում է այն ֆիլմը, որը պետք է ստեղծվի այս անմիջական, մտածող, տաղանդավոր ու ստեղծարար փոքրիկների շնորհիվ:
Այսպես են անցնում մեր օրերը: Կինոյի տան բոլոր մեծ ու փոքր դահլիճներրում, սրահներում այ, այսպիսի աշխուժություն է ու այսպիսի տրամադրություն:
Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ «Ֆենիքս» գրախանութին, որակյալ նկարչական պարագաներ տրամադրելու և այս նախագծին աջակցելու համար:
14.06.2021